X
Մենք սոց. ցանցերում

Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին․

«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար։

Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը:

Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար:

Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, ներառյալ՝ Արևմուտքի իր դաշնակիցները, կամ օգնեն այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից», – հավելել է Աքարը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս