Radar.am . ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «Financial Times»-ի թղթակցի հետ կիսվել է 2011թ. Շվեյցարիայի Դավոս քաղաքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին իր հիշողություններով։ Քլինթոնի խոսքով՝ ՌԴ նախագահի հետ զրույցից հետո նրան դեռ այն ժամանակ պարզ դարձավ, որ Ուկրաինայի դեմ հարձակումը միայն ժամանակի հարց է։
«2011 թ․՝ Ղրիմին տիրանալուց երեք տարի առաջ, Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ համաձայն չէ Բորիս Ելցինի հետ իմ կնքած պայմանագրի հետ։ Նա ասաց, որ դրա կողմնակիցը չի և իրեն պարտավորված չի համարում այդ համաձայնագրով։ Այդ օրվանից ես գիտեի, որ դա (Ուկրաինայի դեմ պատերազմը) միայն ժամանակի հարց է»,- ասել է Բիլ Քլինթոնը։

















