Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երեկ վերջին պահին չեղարկել է պաշտոնական այցը Փարիզ՝ Հռոմի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանիի քննադատություններից հետո։
Հիշեցնենք, Դարմանին քննադատել էր Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին առ այն, որ Իտալիան չի կարողանում վերահսկել միգրացիոն հոսքերը, և դրանք ուղղվում են դեպի Ֆրանսիա։

















