Լրահոս 24/7
05.05.2023

Ղուկասյանի և Գալստյանի հետ հանցակցության և խարդախության այլ դրվագներով մեղադրվող Խաչատրյանը կալանավորվել է

Ղուկասյանի և Գալստյանի հետ հանցակցության և խարդախության այլ դրվագներով մեղադրվող Խաչատրյանը կալանավորվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հայկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև` նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ նախաքննությունը:

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի,  Արտակ Գալստյանի հետ առերևույթ հանցակցության, ինչպես նաև բազմաթիվ անձանցից մի քանի դրվագ խարդախություններով, ընդհանուր՝ 102.473.316 ՀՀ դրամ գումարներ հափշտակելու համար, Հայկ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Հ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը դատարանի՝ 2023թ․ մայիսի 5-ի որոշմամբ բավարարվել է, Հ․Խաչատրյանը կալանավորվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության դեպքերի հանգամանքները լիարժեք պարզելու, ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն նորից դիմում է վերջինիս հանցավոր գործողություններից հնարավոր տուժած այլ քաղաքացիներին՝ իրենց հայտնի տվյալները ներկայացնել նախաքննական մարմին։

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան