Հասարակություն

Աջափնյակում տեղի է ունեցել նահատակված հերոսներին նվիրված խաչքարի բացումը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հրավերով այսօր հերթական շրջայցին միացել էին Երևան քաղաքի ավագանու անդամներ Վազգեն Մանուկյանը, Արման Բաբաջանյանը, Ասքանազ Աբրահամյանը, Արման Հարությունյանը, Նաիրա Խառատյանը և Տիգրան Գալստյանը։

Ղեկավար կազմը և հյուրերը այցելել են Ֆուչիկի երկրորդ նրբանցք 7 շենքի հարևանությամբ գտնվող նորաբաց այգի, որտեղ տեղի է ունեցել բնակիչների կողմից տեղադրված խաչքարի բացման արարողությունը` նվիրված հայրենիքի համար նահատակված հերոսներին։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչական շրջանի ղեկավարին` կատարված ահռելի աշխատանքի համար։ Շրջելով բակային տարածքներով` Բաբինյանն ավագանու անդամներին ներկայացրել է տվյալ հասցեում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։

Շրջայցի ընթացքում այցելել են նաև Հալաբյան, Շինարարներ, Լենինգրադյան փողոցներ, և ավագանու անդամները մանրամասն ծանոթացել են առկա խնդիրներին, որոնց լուծումը դեռ ընթացքի մեջ է։

Ուշադրություն է դարձվել Հալաբյան փողոցի ողջ երկայնքով սալիկապատված մայթերին, նոր կանգառասրահներին, կանգառասրահների մոտ տեղադրված նոր աղբամանների հարմարավետությանը։

Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ շուտով կսկսվեն Լենինգրադյան փողոցի մայթային տարածքի ամբողջական սալիկապատման աշխատանքները։ Նմանատիպ շրջայցերը կրելու են մշտական բնույթ։

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

13 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

15 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

44 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

46 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

47 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

49 mins ago