ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել է, թե չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
«Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ», – լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ անիմաստ է իր մասնակցությունն այդ հանձնաժողովում.
«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները»։