ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներում առաջընթացի հետ մեկտեղ Հայաստանն ու Ադրբեջանը նշել են հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունների պահպանման մասին։
Մենք տեսնում ենք մեր դերն այս գործընթացի դյուրացման մեջ, հետևաբար Մոսկվան արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների համար»,- ընդգծել է Զախարովան։