2023թ․ ապրիլին զբոսաշրջային հոսքերը շարունակում են մնալ բավականին ուժեղ՝ 179,639 ցուցանիշով, որը 30%-ով գերազանցում է նախահամաճարակային ցուցանիշը, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 630․000 զբոսաշրջիկ, որը մոտ 34%-ով գերազանցում է 2019թ․ ցուցանիշը։
Ի դեպ, ըստ Միացյալ ազգերի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության՝ այս տարվա առաջին եռամսյակում այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունը հավասարվել է նախահամաճարակային ցուցանիշների 80 %-ին, այն դեպքում, երբ Հայաստանում 135 % է։