Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ այս տարի 5 ապրանքային շուկաների շարքում ուսումնասիրվելու է նաև փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան, և այս հանդիպումները նպատակ ունեն անմիջապես շահագրգիռ անձանցից լսել մրցակցային խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են իրենց գործունեության ընթացքում, և որոնք կարող են խաթարել շուկայում մրցակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցադրումներ են բարձրացրել, որոնք առնչվում էին մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումներին, պետական գնումների մրցույթներին մասնակցությանը, համակենտրոնացումներին, պետության կողմից մասնավոր ոլորտի գործառույթների իրականացմանը և այլն:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…