Լրահոս 24/7
11.05.2023

Հայաստանում 532 կին ցանկանում է պարեկ դառնալ

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել էր պարեկային ծառայության շարքերը համալրելու նպատակով կանանց նպատակային ընդունելությանն ընդառաջ նախագրանցման գործընթաց։

Գործընթացը նպատակ ուներ հավաքագրել նախագրանցվողների տվյալները, վեր հանելու կանանց դիմելիության համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները` առկայության դեպքում դրանց համար օբյեկտիվ լուծումներ նախատեսելու տրամաբանությամբ։

Հիշեցնենք, որ նպատակային ընդունելությանն ընդառաջ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվում է «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման լայնամասշտաբ արշավը, որի շրջանակներում ուղերձներ են հղում կին պաշտոնյաները, հանրապետական մակարդակով կազմակերպվում են իրազեկման հանդիպում-քննարկումներ։

Նախագրանցման շրջանակներում հայտ են ներկայացրել 532 կին դիմորդներ հանրապետության բոլոր մարզերից։

Ներկայումս բոլոր հայտերը գտնվում են ուսումնասիրության փուլում։ Առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ` հայտատուների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

Նպատակային ընդունելության ժամանակացույցի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն առաջիկայում։

Միաժամանակ նշենք, որ նախագրանցմանը չմասնակցելը խոչընդոտ չէ հետագայում նպատակային ընդունելությանը մասնակցելու համար, բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել նախագրանցվել, կարող են հայտերն ուղարկել նպատակային ընդունելության հայտարարությունը տարածելուն պես։

Հընթացս նախարարությունը ձեռնամուխ է լինելու օրենսդրական պայմանների վերանայմանը։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34

«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01

«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33

«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22

Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40

Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47