Եռակողմ փաստաթղթի կատարումն ապահովելու պահանջով Արցախում հավաքված ստորագրությունների օրինակները հանձնվեցին դեսպանություններին, ՄԱԿ-ի գրասենյակին և ՀՀ կառավարությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը։
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցներն Արցախում հավաքված ավելի քան 60 հազար ստորագրությունների թղթային տարբերակների կրկնօրինակներն այսօր՝ մայիսի 12-ին, հանձնեցին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին և ՀՀ կառավարությանը: Ակցիայի օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ 29 տարի առաջ այս օրը՝ 1994թ. մայիսի 12-ին է ուժի մեջ մտել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։
«Ավելի քան 150 օր, մոտ կես տարի է՝ Արցախը շրջափակման մեջ է, սակայն ցավոք մեզ մոտ՝ Հայաստանում, տպավորություն է, թե ոչինչ չի կատարվում։ 120 հազար հայեր պատանդի կարգավիճակում են։ Այն անտարբերությունը, որը կա Հայաստանում և աշխարհում, պետք է կոտրվի։ Արցախցիները խնդրեցին իրենց ձայնը հասցնել դեսպանատներին, մենք էլ աջակիցներով միացանք»,- ասաց «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակից Գարիկ Գևորգյանը։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…
Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…