Լրահոս 24/7
14.05.2023

«Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի ուղևորներն արդեն 10 ժամ չեն կարողանում թռչել Թուրքիայից

«Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի ուղևորներն արդեն 10 ժամ չեն կարողանում թռչել Թուրքիայից

Որոշ տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ Ստամբուլ-Մոսկվա չվերթի «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի ուղևորներն արդեն 10 ժամ չեն կարողանում թռչել Թուրքիայից: Ամբողջ գիշեր չքնած մարդկանց նույնիսկ տաք կերակուր չեն տալիս, իսկ թռիչքի վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Օդանավակայանում հավաքված մարդկանց ասել են, որ իրենց օդանավը  պարզապես խափանվել է։ Հիմա համակարգի հետ կապված խնդիրներ կան։ Խափանումը թույլ չի տալիս մարդկանց գրանցվել նույն ավիաընկերության մեկ այլ չվերթ նստելիս։

Ինչով է ուշագրավ այս տեղեկությունը։ Օրեր առաջ հայկական որոշ լրատվականներ անդադար թիրախավորված հոդվածներ էին հրատարակում այն մասին, որ հայկական օդանավերը չէին կարողանում թռիչքի վերջնակետ հասնել ու դա բնորոշում էին, որպես հայկական ավիաընկերությունների աններելի սխալ։ 

Աշխարհում հայկական ավիաընկերությունները, ոչ առաջինն են և ոչ էլ վերջինն են, որոնք բախվում են ավիաբիզնեսին հատուկ նման խնդիրների։ Եվ դրա ապացույցներից մեկն էլ Ստամբուլ-Մոսկվա չվերթի «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավի հետ կապված խնդիրն է։ Եվ որն է հետաքրքիրը՝ Թուրքիայի հետ բարեկամական և ջերմ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի ամենախոշոր ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավը ոչ միայն չի կարողանում թռչել Թուրքիայից և հետ վերադառնալ, այլև չի կարողանում այս ընթացքում նորմալ բացատարություն տալ ուղևորներին և նրանց նորմալ սպասարկում ապահովել։ 

Չթվա, թե փորձում եմ չարախնդալ, հակառակը՝ փորձում եմ ցույց տալ, որ նույնիսկ հզոր ավիաընկերությունները, և ոչ միայն ռուսական, երբեմն բախվում են նման խնդիրների։ Պատճառներն իհարկե տարբեր կարող են լինել, բայց այդ պատճառները բնորշ են բոլորին, այդ թվում և փոքր երկրնրի ավիաընկերություններին, որոնք նոր առաջին քյալեր են անում մցրակցային այս հսկա շուկայում։ Հետևաբար հայկական ավիաընկերություններին թիրախավորելուց առաջ թերևս լավ կլիներ, որ պատվիրատուները և պատվեր կատարողները նախ ուսումնասիրեին ավիաուղևորափոխադրումների ոլորտը, ծանոթանային այդ ոլորտին բնորոշ խնդիրներին և հետո նոր կազմակերպված գորհեին տեղական ընկերությունների վրա։ 

Ռուսաստանում ինչպես և այլ երկրներում դժվար թե թիրախավորեն ազգային ընկերություններին, հատկապես այս ժամանակշրջանում և այս բնագավառում գործող ընկերություներին, որտեղ կռիվ է գնում ազգայինը պահպանելու և զարգացնելու համար։ Հայաստանում նույնպես պետք է գիտակցեն, որ կան բիզնեսներ, որոնք երկրի համար այցեքարտ են, որոնք երկիր են ներկայացնում և նպաստում են ընդհանուր երկրի զարգացմանն ու հեղինակությանը։ Հարվածելով տվյալ բիզնեսին հարվածում եք նաև երկրին։

Սկզբնաղբյուր՝ zarkerak.am

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել