Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ «Մենք դեռ չգիտենք՝ ընտրությունները կավարտվե՞ն առաջին փուլով, բայց եթե ժողովուրդը մեզ ուղարկի երկրորդ փուլ, մենք կհարգենք այս որոշումը», – AFP-ին ասել է Էրդողանը։
Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն, նույնպես հայտարարել է, որ համաձայն է երկրորդ փուլ անցկացնելու որոշմանը։ Միաժամանակ, երկու քաղաքական գործիչներն էլ վստահություն են հայտնել իրենց վերջնական հաղթանակի հարցում։














