«Փողոցների գծանշման աշխատանքները Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտված են, բացառությամբ այն փողոցների, որտեղ պետք է իրականացվեն շինարարական աշխատանքներ»,– տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այժմ գծանշման աշխատանքներ են արվում Քանաքեռ Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջաններում։ Դրանք կավարտվեն այս ամսվա վերջ, իսկ Արաբկիրում՝ հունիսի 15-ին. «Մնացած վարչական շրջաններում աշխատանքները պլանավորվում է սկսել հունիսին, ավարտը՝ հուլիսին»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսված ժամկետներից շեղումներ չպետք է լինեն, բացառությամբ, եթե եղանակային պայմանները վատանան։
Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հաջորդ տարվանից վերանայել գծանշման աշխատանքների որակն ու պահանջները. «Փողոցները, որտեղ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, գծանշման աշխատանքներում դիտարկել տերմոպլաստը՝ որպես ավելի բարձր որակի նյութ, որը երկար է ծառայում»։
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության…
Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում…
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…