Հասարակություն

«Մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով». Տիգրան Ավինյան

«Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, արդյունքում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիները․ դրանք 24-ն են։ Ուսումնասիրության արդյունքում իրականացվել են ավտոբուսային ու միկրոավտոբուսային կրկնվող գծերի համադրումներ, որ հնարավոր լինի նոր շարժակազմով սպասարկել»,– տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 363 «գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով, ինչն էլ իր հերթին կբերի երթևեկության թեթևացման. «Շարժակազմի կրճատման արդյունքում կրճատվելու է տվյալ տրանսպորտային միջոցների վազքը, ինչը տնտեսական էֆեկտ է ունենալու շահագործման և սպասարկման ծախսերի վրա»,- ասել է նա։ Ըստ Հարությունյանի՝ հունիսի 1-ից կերևան այդ փոփոխությունները։

Կներդրվի նաև նոր երթուղի դեպի Զվարթնոց օդանավակայան. «Օրը 45 րոպե պարբերականությամբ կիրականացվի կանոնավոր ուղևորափոխադրում դեպի Զվարթնոց օդանավակայան»։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե այս փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը հին «գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներով։ Ըստ նրա՝ դեպի Զվարթնոց օդանավակայան երթուղին էլ կսպասարկվի «ՄԱՆ» մակնիշի ավտբուսներով. «Կապահովվի և որակ, և հյուրերի համար առաջին դրական տպավորությունը կստեղծվի քաղաքի մասին»,- ասաց Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

3 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

3 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

4 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

4 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

4 hours ago