Լրահոս 24/7
15.05.2023

Ես ակնկալում եմ, որ ՀՀ-ի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը. Մուրադ Փափազյան

Ես ակնկալում եմ, որ ՀՀ-ի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ մայիսի 17-ին Երևանում կկայանա իրեն անցանկալի անձ ճանաչելու դեմ հայցի քննությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 13-ին, երբ ես գնում էի Երևան, ժամանելուս պես ինձ հետ դարձրին և Հայաստանում գործող իշխանությունը ինձ հայտարարեց նոն գրատա։ Տասը ամիս անց կառավարությունը դեռ հրաժարվում է ներկայացնել այն պատճառները, որոնք ստիպել են ընդունել այս կամայական և ավտորիտար որոշումը։ Իմանալով, որ իշխանությունների այս գործողությունը իրավախախտում է, ես հարուցել եմ դատական վարույթ՝ նպատակ ունենալով չեղյալ հայտարարել այս անպատասխանատու որոշումը։ Դատավարության առաջին օրը բացվում է չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, ժամը 15:30-ին։

(Վարչական դատարան, ք Երեւան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք, Դատավոր Մհեր Պետրոսյան). Ինձ անձամբ կներկայացնեն ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և իմ փաստաբանները՝ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը, որոնց խնդրել եմ պաշտպանել իմ իրավունքները, որպեսզի կարողանամ ազատ վերադառնալ Հայաստան։ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և այդպես էլ պետք է մնա ապագայում։ Նաև այս հիմնական սկզբունքը հարգելու համար է, որ մենք պայքարում ենք։ Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը անկախություն կցուցաբերի գործադիր իշխանությունից. Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները։

Ես գիտեմ, որ ոչինչ չի արդարացնում այս որոշումը։ Ավելին, իմ հեռացումից տասն ամիս անց իշխանությունները չեն կարողանում արտահայտել այն փաստերը, որոնցում ինձ մեղադրում են։ Պարզապես այն պատճառով, որ այս որոշումը պայմանավորված է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններով։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը և դրանով իսկ ցույց կտա, որ դա կառավարության հրահանգով չէ։

Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվեր որպես Բանանային Հանրապետություն, և ես կգնամ այնքան հեռու, որ դիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանը պետք է հարգի իշխանությունների տարանջատումը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներէն է: Այս իրավիճակում ես միակը չեմ, քանի որ երեք ընկերներիս նույնպես արգելել են վերադառնալ Հայաստան։ Ժամանակն է վերջ դնել այս հակաժողովրդավարական քաղաքականությանը, որը թուլացնում է հայկական կողմը»:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել