«Մոսկվան կտրականապես համաձայն չէ Չինաստանից Ռուսաստանի վասալային կախվածության մասին Փարիզի կարծիքին․ նման հռետորաբանությունը վկայում է Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների էության թյուրընկալման մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական պարտություն է կրել Ուկրաինայում և սկսել է կախվածության մեջ ընկնել Չինաստանից։