Լրահոս 24/7
15.05.2023

Անգլիայում ծխելու դեմ արշավի շրջանակներում կբաժանվեն անվճար էլեկտրոնային սիգարետներ

Անգլիայում ծխելու դեմ արշավի շրջանակներում կբաժանվեն անվճար էլեկտրոնային սիգարետներ

Մեկ միլիոն մարդ, որպես ծխելը թողնելու խրախուսում, կստանա վեյփի անվճար մեկնարկային հավաքածու։

BBC.com-ը նշում է, որ Անգլիայի կառավարության կողմից, որպես ծխելուց հրաժարվելուն ուղղված պայքարի փաթեթի մաս, բացի վերը նշվածից, ծխող հղի կանանց կառաջարկվի նաև 400 ֆունտ ստեռլինգ ծխելուց հրաժարվելու դիմաց։

Անգլիայի կառավարությունը պարտավորություն է վերցրել իր վրա՝ մինչև 2030 թվականը իջեցնել ծխողների թիվը 5%-ով։ Նախատեսված նախագծի շրջանակում պլանավորվել է նաև պայքարը անչափահասների կողմից վեյփերի անօրինական վաճառքի դեմ։ Կառավարությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր հինգ ծխողից մեկը կստանա խոստացված փաթեթը, ինչպես նաև վարքագծային աջակցություն։

Մայիսի 2-ին առողջապահության նախարար Նիլ Օ’Բրայենը անվճար վեյփինգի քաղաքականությունը, որը կոչվում է «փոխանակում՝ դադարեցնելու դիմաց»,  անվանեց իր տեսակի մեջ առաջինն աշխարհում.

«Ցմահ ծխող երեքից երկուսը մահանում են ծխելուց: Սիգարետը վաճառվող միակ ապրանքն է, որը կսպանի քեզ, եթե ճիշտ օգտագործես»,- ասել է նա:

Օ’Բրայենը  բացառել է նաև սիգարետ վաճառելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնելը. «Փոխարենը, քաղաքականությունը կենտրոնանալու է մարդկանց ծխելուց հրաժարվելուն օգնելու վրա,  այլ ոչ թե արգելքների սահմանման ու իրականացման»,- ասել է նա:

Անցյալ տարի դոկտոր Ջավեդ Խանը կոչ արեց ամեն տարի սիգարետ գնելու իրավունք ունեցող մարդկանց նվազագույն տարիքը ամեն տարի բարձրացնել մեկ տարով, մինչև ոչ ոք չկարողանա ծխախոտային արտադրանք գնել այս երկրում:

Առողջության հարցերով խորհրդարանական խմբի պատգամավորները նախկինում առաջարկել էին բարձրացնել սիգարետի վաճառքի տարիքը և սահմանել մինչև 21 տարեկան:

Մոտավոր հաշվարկներով Անգլիայում կանանց 9%-ը դեռ ծխում է հղիության ընթացքում։ Կառավարությունն ասում է, որ տեղական փորձարկումները ցույց են տալիս, որ ֆինանսական խթանները և վարքագծի աջակցությունը կարող են արդյունավետ լինել:

Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը (DHSC) հայտարարել է, որ մանրամասն կտեղեկացնի և կբացատրի, թե ինչպես է սխեման աշխատելու համապատասխան ժամանակահատվածում:

Տեղական իշխանություններին առաջարկվում է միանալ տարածքների առաջին ալիքին, որոնք մասնակցում են անվճար վեյփինգի քաղաքականությանը, մինչև հաջորդ երկու տարվա ընթացքում կծավալվի ազգային ավելի մեծ սխեմայի կիրառումը:

Ըստ արդեն հաշվառված անձանց՝ դա կկազմի մոտ 45 միլիոն ֆունտ ստերլինգ և ֆինանսավորվելու է  առողջապահության նախարարության բյուջեից, բայց ղեկավարվելու է կառավարության կողմից։

«Action Against Smoking and Health» կազմակերպության գործադիր տնօրենն Դեբորա Առնոտը ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության արարքը երկար սպասված ու ողջունելի քայլ է համարվում ճիշտ փոփոխությունների համար:

Միևնույն ժամանակ Դեբորա Առնոտը  նախազգուշացրել է, որ այդ քայլերը հեռու են բավարար լինելուց, քանի որ Անգլիայի համար մոտենում է 2030 թվականը, իսկ դա երկրի կողմից «Առանց սիգարետի ծխի» ծրագրի նպատակային տարեթիվն է:

Նա ասել է․ «Այլընտրանքները մեծացնում են ծխողների համար ծխելը հաջողությամբ թողնելու հնարավորությունները, ինչպես նաև հղիների համար նախատեսված վաուչերները, ուստի դրանք ողջունելի քայլեր են, բայց հեռու բավարար լինելուց»:

Asthma and Lung UK բարեգործական հիմնադրամը ներկայացնող Սառա Մաքֆեդյենը ասել է, որ ծխելուց կախվածության դեմ պայքարն ավելի դժվար է եղել, քան պարզապես սիգարետը վեյփով  փոխարինելը. «Ծխողները ծխելու դադարեցման ծառայությունների կարիք ունեն, որոնք առաջարկում են անհատականացված աջակցություն»:

2019 թվականին նախարարները պարտավորվել են վերջ տալ ծխելուն, որի նպատակ էր սահմանվել մինչև տասնյամյակի վերջը ծխելու մակարդակը Անգլիայում 5%-ից նվազեցնելը։ 2021 թվականի դրությամբ Անգլիայում ծխելու տարածվածությունը կազմել է 13%, որը ուսումնասիրությունների պատմության ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Բայց անցյալ տարի հրապարակված 2030-ի թիրախի վերանայումը նախազգուշացրեց, որ առանց հետագա գործողությունների ձեռք բերվածը կկորչի, ու ծրագիրը առնվազն յոթ տարով հետ կընկնի։

Ծրագրի կամ նախագծի հեղինակը՝ դոկտոր Խանը, կոչ է արել մի շարք նոր միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ արգելել ծխելը բացօթյա տարածքներում, ինչպիսիք են լողափերը և գարեջրի պուրակները: Նույն զեկույցում առաջարկվում է խթանել վեյփինգի տարածումը՝ որպես սիգարետի այլընտրանք, սակայն նշվում է, որ էլեկտրոնային սիգարետները «արծաթե փամփուշտ» չեմ համարվում կամ կատարյալ անվտանգ չեն:

Այն ընթացքում, երբ կառավարությունը ցանկանում է շահագրգռել չափահաս ծխողներին՝ հրաժարվել սիգարետից ու անցնել վեյփերի, կան մտավախություններ, որ վեյփերը գնալով ավելի տարածվածություն ու հեղինակություն են սկսում վայելել երիտասարդների շրջանում։ Անցյալ տարի հրապարակված NHS-ի տվյալները ցույց են տվել, որ ավագ դպրոցի աշակերտների 9%-ը կանոնավոր կամ երբեմն վեյփ է օգտագործում, այդ թվում՝ 15-ամյա դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը:

Մայիսի երկրորդ շաբաթվա սկզբին կառավարությունը հայտարարեց, որ նոր թիմ է ստեղծելու, որն զբաղվելու է 18 տարեկանից ցածր երեխաներին վեյփերի անօրինական վաճառքի դեմ պայքարելու  և  առևտրի նորմատիվների կիրառումը ապահովելու համար։

Մայիսի սկզբից  սկսվում են նաև ամբողջական խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն տեղեկացնել երիտասարդներին, թե ինչպես կարելի է հետ մնալ այս սովորությունից։

Այլ շատ երկրներ տարբեր մոտեցումներ ունեն էլեկտրոնային սիգարետի և ծխելու նկատմամբ. շատ երկրներ արգելում են վեյփինգը,  այդ թվում՝ Թաիլանդը, Շրի Լանկան, Մեքսիկան, Իրանը, Հնդկաստանը և Արգենտինան:

Ավստրալիայի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նիկոտին պարունակող ցանկացած վեյփի՝ առանց դեղատոմսի օգտագործումը համարվում է անօրինական։ Արգելվում է նաև սիգարետ ծխել և էլեկտրոնային սիգարետ օգտագործել  հասարակական այնպիսի փակ վայրերում, ինչպիսիք են գնացքները, ինքնաթիռները և ավտոբուսները:

Միևնույն ժամանակ, Թուրքիան արգելել է էլեկտրոնային սիգարետի վաճառքը, չնայած վեյփինգը երկրում իրականում անօրինական չէ:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել