Հասարակություն

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Արթուր Ալեքսանյանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին։ Վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել մեր երկրի, մեր մարզի պատիվը բարձր պահելու համար։ Դուք տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը։ Քո արարքը, մեծ սխրանք, հերոսություն ու հայրենասիրություն պետք է որակել, քանի որ այս էլ որերորդ անգամ քո շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ կան, վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք»,- նշել է մարզպետը։

Արթուր Ալեքսանյանն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ մարզիկի համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը, որն առավել պատասխանատու է դարձնում հետագա մրցելույթներին նախապատրաստվելու համար։ Մարզիկը նշել է, որ շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար։

Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Արթուր և Գևորգ Ալեքսանյաններին։ Հանդիպման ընթացքում մրցելույթից, արդյունքներից և խաղից ստացած տպավորություններից, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներից, Գյումրիում սպորտային թանգարան ունենալուց բացի, անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու է Արթուր Ալեքսանյանը։ Այն վարկանշային է 2024 թվականին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցության համար։

Նշենք որ, մինչ օրս մարզական գործունեության ընթացքում օլիմպիական խաղերում, Եվրոպական մարզական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում Արթուր Ալեքսանյանը նվաճել է 25 մեդալ, որից 13-ը ոսկի, 8-ը արծաթ և 4-ը բրոնզ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago