Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Վահե Ղազարյանը կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթահամալիրում։
Ներքին գործերի նախարարը հետևել է մայիսի 2-ից մեկնարկած պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի դասընթացներին։ Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարների և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասապրոցեսի ընթացքի և ուսումնական ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ ՆԳՆ կրթահամալիրում դասընթացներ են անցկացվում պարեկային ծառայության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի ստորաբաժանումների ապագա պարեկների համար։ Դասընթացը տևում է հինգ ամիս, որի ընթացքում սովորողներին դասավանդվում է 24 մոդուլից բաղկացած ուսումնական ծրագիր։
Ուսումնառության վերջին մեկ ամիսը նախատեսված է մասնագիտական պրակտիկայի համար, ինչից հետո պետական ամփոփիչ ատեստավորումը հաղթահարած սովորողները հոկտեմբերից չորս մարզերում կանցնեն ծառայության, և այսպիսով պարեկային ծառայությունը կգործի հանրապետության ողջ տարածքում։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…