Լրահոս 24/7
17.05.2023

Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ անձի առևանգման դեպքի հանգամաքնները պարզելու նպատակով։

2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։

Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Միջոցներ են ձեռնարկվել տեսագրող սարքերի՝ վերաբերելի տեսագրություններն առգրավելու ուղղությամբ։ Ա․ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել