Լրահոս 24/7
18.05.2023

Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ․ Իրավապաշտպան

Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ․ Իրավապաշտպան

Քննչական կոմիտեի հաղորդագրությոան համաձայն, Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով ձերբակալված է միայն մեկ անձ, նա զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է Գայանե Հակոբյանը։ Լրագրողների ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այս պահի դրությամբ, այո, ձերբակալված է Գայանե Հակոբյանը, բայց մեր աչքի առաջ ձերբակալվել է առնվազն ևս երկու հոգի՝ շատ կոշտ ձևով․ երկու ծնող։ Բա այդ մարդիկ ձերբակալվա՞ծ չէին։ Ես նոր իրենց հետ խոսեցի, որևէ մեկին ազատ արձակման մասին թուղթ չեն տվել։

Այսինքն, Քննչական կոմիտեն, երբ հաղորդագրություն է տվել, այդ պահին գուցե մեկ ձերբակալված է եղել, բայց ի սկզբանե եղել է առնվազն երեք ձերբակալված։ Եվ մյուս երկուսին որևիցե թուղթ չեն տվել, որ մենք կարողանանք վիճարկել նրանց ձերբակալման իրավաչափությունը։Եթե դա հրավեր է եղել, այդպիսի հրավեր ոստիկանություն չեն ուղարկում, ժողովրդական լեզվով ասեմ՝ «կանդալներով» մարդուն ոստիկանություն չեն հրավիրում»,- ասաց իրավապաշտպանը։ Նա հայտնեց, որ այս պահին ընթանում է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը։

«Նա 72 ժամվա ձերբակալման ռեժիմում է, կարող է ազատ արձակվել քննիչի որոշմամբ, եթե քննիչը գտնի, որ ձերբակալման անհրաժեշտությունը վերացել է, բայց եթե ոչ մի այլ որոշում չկայացվի, նա 72 ժամ ռեժիմով մնալու է անազատության մեջ, հետո էլ կարող են կալանավորման հարց բարձրացնել կամ չբարձրացնել։ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։Նա նշեց, որ սա այն դեպքն է, որ գրեթե ամեն ինչ հրապարակային է, անգամ քննչական կոմիտեի հաղորդագրությունը հանցակազմ չէր պարունակում։ «Այն ավտոմեքենայի մեջ, որի մեջ ենթադրաբար, ըստ մարդկանցլ տեղի է ունեցել առևանգումը, մեկ կին վարորդ է եղել։

Մեկ կին վարորդը 23 տարեկան «արցախյան պատերազմի հերոսին» կարո՞ղ է առևանգի։ Հիշում եք՝ գրում էին, բոլորը փախնում էին, նա չէր փախնում, այդ «հերոսական անձնավորությանը» կարող էին առևանգե՞լ։ Աբսուրդ է այդպես մտածել։

Առևանգում հասկացությունն իր բովանդակությունն ունի։ Անգամ նրանք չեն պնդում, որ մեքենա նստել է իր կամքին հակառակ։ Այդ դեպքում ո՞ր պահից սկսվեց առևանգումը։ Աննորմալ երևույթ է, մեր պատկերացմամբ, այստեղ առհասարակ առևանգման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց իրավապաշտպանը։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել