Լրահոս 24/7

Կարծես արտահոսք կա այն մասին, թե որն է ՀՀ-ում բռնված 1 տոննա կոկաինի հասցեատեր ընկերությունը. Սաֆարյան

«Կարծես արտահոսք կա այն մասին, թե ով է եղել Հայաստանում բռնված 1 տոննա կոկաինի հասցեատեր ընկերությունը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը հայտնել էր վաղուց շրջանառվող մի տեղեկության մասին, որ Մաքսային կոմիտեի ոչ ամենևին ցածր պաշտոնյա տիրություն է արել Միհրանի (Միհրան Պողոսյան-խմբ.) բիզնեսին, երբ վերջինս հայտնվեց Ռուսաստանում, որտեղից նրան հրաժարվում են արտահանձնել ՀՀ իրավապահներին:«2 տարի առաջ էլ ծխախոտի մաքսանենգության հետ կապված բավականին տպավորիչ է եղել, թե միտումնավոր անգործության ու «աչքաթողության» ինչ մեխանիզմ է աշխատել, որպեսզի այն տեղի ունենար, հետո տեղեկության արտահոսք էր ապահովվել դեպի Ռուսաստան, որտեղ «առգրավվում էր մաքսանենգ ապրանքը», իսկ խոհանոցից լայվ մտնող բլոգեր փեսա կար…Ուրիշ բաներ էլ. Հիշու՞մ եք երեխաների մանկավաճառության պատմությունը: Հիշու՞մ եք, թե սկզբնական շրջանում փեսայի ու ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ, աշխուժակներ որ ուղղությամբ էին ուղղորդում հանրային կարծիքը, ում հետ էին ուզում կապել այն, բայց հետո ինչ հայտնի դարձավ, և ում անունները շրջանառվեցին:

Հիշո՞ւմ եք, թե մաքսանենգ ծխախոտի տեղափոխումը սկզբում ում ընկերության հետ էին կապում բացարձակապես նույն շրջանակները, իսկ հետո հայտնի դարձավ, թե ում էր պատկանում այն իրականում:Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ պատգամավորալրատվամիջոցախառը դեպի որ ուղղությամբ էր «քշվում» հանրային կարծիքը, թե ով է անցնում կոկաինի տպավորիչ մասշտաբի մաքսանենգության գործով:

Այժմ նույն կերպ այլուղության վրա է գնում գործը…Իմ ու ավելի բարձր տարիքի մարդիկ հիշու՞մ են, թե նույնատիպ հնարքներով ինչես էր ուղղորդում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վարկածները 1999թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով այն մասին, թե ում շահերից էր բխում այդ հանցագործությունը, ով և որ երկրները կարող էին կանգնած լինել դրա հետևում, իսկ հետո ինչ հայտնի դարձավ՝ ով կարող էր կազմակերպիչը լինել:Դեհ, նույնը անում էին ու արել են մարտի 1-ի գործով, մինչև հայտնի չդարձավ, թե ով է տվել գաղտնի հրամանը։ Տեռոր գրեցի՝ հիշեցի Միկա Բադալյանի կեղծ ահազանգն էլ, մանկապարտեզներում ահաբեկչության սպառնալիքն էլ, Ալեն Սիմոնյանի ու կանդահայ դաշնակի թքադրամման էլ, դրանից հետո գեներացված հանրային դիսկուրսի թիրախները, որի մասին զգուշացրել եմ, Ալեն Սիմոնյանի կողմից բարձրաձայնումը, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, որը լավ «չհերքվեց», երեկ Աշոտի առևանգման մտահոգիչ դրվագը, դրանում այն անձի հայտնվելը, որը ահաբեկչությամբ սպառնացել ու շարունակում է սպառնալ…

Այս ամենին գումարենք երեկ Մարիա Զախարովայի հոխորտանքը իրենց ձեռքից բանակցային գործընթացը, երկաթուղիների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան խլող Արևմուտքի ու ԵՄ ուղղությամբ, Լավրովի խոր մտահոգությունը, որ չենք թողնում ՀԱՊԿ-ը մեզ փրկի, ու Սոթքի մահաբեր կրակոցը։

Այսբերգի չերևացող մասը շատ ավելի մեծ է, ինչպես որ և պետք է լիներ»,-գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ՝ երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան:

Նախորդ օրն էլ հայտնի էր դարձել, որ իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2.734 կիլոգրամ, որը Հայաստան էին պատրաստվում ուղարկել Էկվադորից՝ բանանի հետ փաթեթավորած:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago