Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը նախատեսված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը:
Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կանցկացվեն առանձին:
Զախարովան նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների միջև առանձին հանդիպումների ընթացքում նախատեսվում է «կարծիքների փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ»։