ՁՎՊ-ում գտնվող Գայանե Հակոբյանին, որի որդին՝ Ժորա Մարտիրոսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, քիչ առաջ այցելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մենք հասցրեցինք քայլել բաց օդում։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Խամոյանը։
ՔԿ-ից հայտնել են, որ առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայով ն տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից Գ. Հակոբյանը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։














