Լրահոս 24/7
19.05.2023

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կոչ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին, ում երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:

«Բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար», – իր ելույթում ասել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։

Հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել խաղաղության օրակարգի պատրաստակամության մասին, Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին օրերին ևս, ինչպես և նախորդիվ Ադրբեջանը շարունակել է իր սադրանքները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին երեք տարիների ռազմական գործողությունների հետևանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:

«Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը:

Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր», – հայտարարել է ԱԺ խոսնակը:

Մինչ խորհրդի նիստը անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ղեկավարած երկիրը ևս հայտնի է Ադրբեջանի հետ սերտ կապերով: Մինչդեռ, Բելառուսի նախագահը նշել է, թե Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ:

«Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատկերացնում եղած հակասությունների լուծումը։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, սակայն, վերջին օրերին հայտարարում են, որ Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ են եղել՝ վարչապետի ղեկավարությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում։ Այս պահին, սակայն, հայաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Կազմակերպությունը լքելու քննարկումը, ըստ փոխարտգործնախարարի, հաջորդել է անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակմանը, երբ Հայաստանը դաշինքի գործընկերներից ակնկալում էր ռազմական օգնություն, որը չստացավ։ Ապա Երևանը առկախեց ՀԱՊԿ-ի առաջարկը՝ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ արժանանալով Մոսկվայի քննադատությանը, թե դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն Հայաստանը նախապատվությունը տվել է Եվրամիությանը։

Հայաստանը իր դժգոհությունները նաև գործնականում արտահայտեց՝ կառավարությունը չեղարկեց Հայաստանում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունները և հրաժարվեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել