«Հաշվի առնելով, որ այսօր ժամը 13-ին քննվելու է մեր զոհված հերոս տղերքից մեկի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդությունը և, շատ ու շատ հանգամանքներ և փաստեր հաշվի առնելով, բոլոր կողմերին, այդ թվում նաև մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նկատելով որ իր խոսքերը կարող են այլ կերպ մեկնաբանվել՝ պատգամավորը նշեց, որ միևնույն է հնչեցնելու է իր կարծիքը և դիմելու է քաղաքական ուժերին:
«Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով և նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են տեղի ունենում, այլև միշտ, որպեսզի իրավիճակը չհասցվի այս կետին, որ հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ և անցանկալի միջադեպեր լինեն: Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից»,-հայտարարեց Նազարյանը:
Պատգամավորն ասաց, որ զոհվածների ծնողների կողքին լինելու և պահանջները ուղղորդելու փոխարեն պետք չէ նրանց դրդել կամ հասցնել այն վիճակի, որ նման անհասկանալի, անընդունելի, անցանկալի վիճակի մեջ հայտնվեն և շեշտեց, որ նման կարծիք է հայտնում շատ-շատ ծնողների անունից: «ԱԱԾ-ին մի հարց ունեմ՝ ինչպե՞ս կարելի երկրի ղեկավարի որդուն անպաշտպան թողնել, միգուցե մի օր էլ մի տհաճ միջադեպ շատ-շատ վարտ մարդկանց կողմից իրականացվեր:
Ինքն ինչու պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվի»,-ասաց ՆազարյանըԻսկ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
«Այն վերաբերում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ստեծման նորմերին, օրենքով նախատեսված ժամկետը՝ 2024 թվական հունվարի 1-ից սույն թվականի հուլիսի 15-ը տեղափոխելուն»,-ասաց հարցը զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…