Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։
Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է, որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին․
«Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։
Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան, տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»։