Աշխարհ
19.05.2023

Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ

Աֆղանստանի բնակչության շուրջ 90%-ը, այդ թվում՝ երեխաները, գտնվում են աղքատության շեմին: Նման տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ֆրան Էկիսան Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Նրա խոսքով՝ 2023 թ.-ին 2,3 միլիոն երեխա կարող է բախվել թերսնման, ընդ որում՝ նրանցից 175 հազարը բուժման կարիք ունի սննդի անբավարարության հետ կապված կյանքի համար վտանգավոր պայմանների պատճառով:

«Խոսելով այս երկրի մասին, որը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, պայքարում է հումանիտար աղետի, կլիմայի փոփոխության հետ կապված տարերային աղետների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ, շատերը մոռանում են, որ Աֆղանստանում երեխաների իրավունքների ճգնաժամ կա: Եվ այս ճգնաժամը միայն խորանում է», – ասել է Էկիսան։

Նրա խոսքով՝ այս տարի 140 հազար հղի կանայք և կերակրող մայրեր կբախվեն թերսնման։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ Աֆղանստանում զենքերի թվի ավելացման պատճառով միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին պայթուցիկ սարքերից զոհվել կամ հաշմանդամ է դարձել 134 երեխա:

Էկիսան հավելել է, որ ներկայում պահանջված միջոցների միայն 22%-ն է հատկացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը՝ Աֆղանստանի երեխաներին աջակցելու համար։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համախմբվել և օգնել մեզ` մեղմելու երեխաների, կանանց և ընտանիքների տառապանքներն Աֆղանստանում», – եզրափակել է նա։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34

«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01

«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33

«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22

Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40

Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47