Լրահոս 24/7

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ում։

«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա։ Կխոսեմ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։ Կհանդիպեմ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ և կանցկացնեմ այլ երկկողմ բանակցություններ»,- գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինայի առաջնահերթություններն են օկուպացված տարածքների վերադարձը, բոլոր պահվող անձանց և անօրինական տեղահանվածների վերադարձը, խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացմանը անհրաժեշտ է ներգրավել հնարավորինս շատ պետություններ:

«Մյուս առաջնահերթությունը Ուկրաինայի մահմեդական համայնքի պաշտպանությունն է։ Մեզ հետ է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը։ Ղրիմն առաջինն էր, որ տուժեց ռուսական օկուպացիայից, և նրանցից շատերը, որոնք ենթարկվում են ռեպրեսիայի, օկուպացված Ղրիմը մուսուլմաններ են»,- ամփոփել է Զելենսկին։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

40 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago