Լրահոս 24/7
19.05.2023

ՆԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում

ՆԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում

Մայիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում։ Տեղեկանում ենք ՆԳ նախարարությունից։

Փոխնախարար Սարգսյանը շնորհավորելով Միավորված ազգերի կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակին Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման միջոցառման կազմակերպման կապակցությամբ՝ բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ձեռքբերումներն ու մարտահրավերները միավորելու ջանքերը յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:

Արփինե Սարգսյանը ընդգծել է Սենդայի շրջանակային ծրագրի մեկնարկից ի վեր գրանցված զգալի առաջընթացը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության բարձրացման գործում:

Նա նաև նշել է, որ, Սենդայի շրջանակային ծրագրի իրականացումը նաև բախվել է մի շարք մարտահրավերների ՝ կապված տվյալների և տեղեկատվության սահմանափակության, բարդ և համընկնող մանդատների, սահմանափակ ռեսուրսների, ռիսկերի հարաճուն բարդության և անորոշության և ռիսկերի նվազեցման և կայունության բարձրացման միջոցառումներին ոչ բավարար առաջնահերթություն տալու հետ:

Խնդիրների լուծման նպատակով Արփինե Սարգսյանը առաջարկելով մի շարք գործողություններ՝ նշել է ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին, որի նպատակներից է ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումների ճանապարհով արդյունավետ կառավարմանը եւ ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանը նպաստելը:

ՆԳ նախարարի տեղակալը խոսելով Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության մասին՝ շեշտել է անհրաժեշտ կուռ օրենսդրական համակարգի անհրաժեշտությունը, ինչը ընդգրկում է աղետների ռիսկի կառավարման ողջ ցիկլը՝ սահմանելով բոլոր շահագրգիռ կողմերի դերերը, պարտավորությունները և լիազորությունները:

Արփինե Սարգսյանն իր ելույթում վերահաստատել է, որ Հայաստանն անշեղորեն սատարում է անդրսահմանային ազդեցությամբ աղետների կանխարգելման և դրանց ժամանակին արձագանքման ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Փոխնախարար Սարգսյանը լիովին աջակցելով Գլխավոր ասամբլեայի Քաղաքական Հռչակագրին՝ վերահաստատել է տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի և քաղված դասերի փոխանակման Հայաստանի հանձնառությունը:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել