X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Տեսուչները Կոտայքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական միջոցառումների արդյունքում Կոտայքի մ. Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենան բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։

Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս