X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Վահան Քերոբյանը մասնակցել է Yerevan Tech Forum համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին մասնակցել է Yerevan Tech Forum համաժողովին, որն այս տարի կրում էր «Թվային փոխակերպում․ առաջխաղացման ռազմավարություններ» խորագիրը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր բացման խոսքում նշել է․

«Կառավարության գլխավոր նպատակը տնտեսության արտադրողականության բարձրացումն է։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր ընկերությունների արտադրողականությունն աշխարհի մակարդակով մրցունակ դառնա։ Այս նպատակով Կառավարությունն իրականացնում է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում արդեն մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռքբերվել»։

Համաժողովի ընթացքում հանդես են եկել միջազգային խոսնակներ ու փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից։ Քննարկվել են թվային փոխակերպման բազմակողմանի դերն ու ազդեցությունը բիզնեսի, հասարակության և պետական համակարգի վրա։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս