Լրահոս 24/7
20.05.2023

Սևան» մասնաճյուղի տնօրենը թույլատրել է «Սիգ» տեսակի ձկների ապօրինի արդյունահանումը

Սևան» մասնաճյուղի տնօրենը թույլատրել է «Սիգ» տեսակի ձկների ապօրինի արդյունահանումը

2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչի միջնորդության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.Ու.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով:2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.Ու.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:

Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում:

Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս: Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել