ԱՄՆ-ն առարկություն չունի, որ Կիևը օգտագործի իր զենքը Ղրիմի վրա հարձակվելու համար, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ասել ենք, որ թույլ չենք տա Ուկրաինային օգտագործել ամերիկյան և արևմտյան զենքեր Ռուսաստանին հարվածելու համար: Մենք կարծում ենք, որ Ղրիմը Ուկրաինան է», – ասել է Սալիվանը։














