Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը: Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:
Նրանք նստացույցը սկսել են մայիսի 20-ից, երբ դատարանի որոշմամբ զոհված զինծառայող Ժորա Մատիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվեց։ Նրանք պահանջում են ազատ արձակել Գ. Հակոբյանին։














