Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշմանը, գրում է.
«Զոհված զինծառայողի մորը կալանքը միայն վնասելու է, նա կարիք ունի հոգատարության և աջակցության։ Պատրաստ եմ աջակցելու, ինչով հնարավոր է և թեթևացնելու նրա ծանր հոգեբանական վիճակը։
Ինչ վերաբերում է այս միջադեպից քաղաքական դիվիդենտներ շահողներին ու օգտվողներին, ատելություն ու հայհոյանք տարածողներին, նրանց անտեսում և անտեսելու եմ»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հարցեր է հնչեցրել.
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառման մասին որոշում կայացնելիս, դատարանը ինչ հիմնավորումներ է գտել.
փախչելու կամ թաքնվելու է՞րազդելու է՞ր քննչական մարմինների վրա,
վկաների, տուժողի վրա է՞ր ազդելու,
ի վերջո, խոչընդոտելու է՞ր քննության ընթացքի վրա»։














