Այսօր ասուլիս ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հրաժարվել բողոքից․
«Ո՛չ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետև երբ որ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։
Երբ ես նրա հետ զրուցում էի, նա ասում էր՝ «ամբողջ նպատակը և խնդիրը այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը․ բա՞ ես հիմա ոնց արձագանքեմ էդ փաստին․ ենթադրենք ես էլ իմ ընկերներին վերցնեմ ինչ-որ պատասխան գործողություն անեմ, անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ․ բնականաբար, դա անընդունելի է և ՀՀ-ում մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», և ինքը ինձ ասեց՝ «իմ ընկալմամբ, սա է եղել քո քաղաքական գործունեության ու պայքարի ամբողջ նպատակը և իմաստը», որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց Փաշինյանը։














