Սյունիքի մարզում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջոցառումներին մասնակցող եվրոպական երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչները և զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնող գործընկերները հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Մտքեր փոխանակվեցին «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: