Լրահոս 24/7
22.05.2023

ՃՈ չորս տեսուչներ տասնյակ վարորդներից կաշառք են ստացել

ՃՈ չորս տեսուչներ տասնյակ վարորդներից կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչների կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Մ. Հ.-ն,  Ա. Ս.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն 2022 թվականի ընթացքում Արարատի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ թույլ տված վարորդներին և վերջիններից պահանջել ու ստացել կաշառք՝ խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք երթևեկության սահմանված արագությունը գերազանցած վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից որպես կաշառք պահանջել են 5-10 հազարական ՀՀ դրամ, մի շարք դեպքերում էլ՝ վարորդներից որպես կաշառք ընդունել են ծառայողական ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու առաջարկները, ինչպես նաև նրանցից պահանջել և ստացել են բենզինի լիցքավորման համար նախատեսված կտրոններ:

Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ՃՈ տեսուչները խմբով՝ նախնական համաձայնությամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ, այդ թվում՝ վարորդին ոչ սթափ վիճակում գտնվելու համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից չզրկելու համար դիտավորությամբ կազմել են կեղծ բովանդակությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 3 արձանագրություն:

Վերը նշված հանցանքների համար Մ. Հ.-ին և Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), իսկ Վ. Խ.-ին և Հ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ):

ՃՈ տեսուչներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել