Լրահոս 24/7
23.05.2023

Նոր Նորքի նախկին համայնքապետը Նանսենի զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը

Նոր Նորքի նախկին համայնքապետը Նանսենի զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը

Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը:

Վերջիններս 2018 թվականի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին:Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նանսեն 26 հասցեում գտնվող սրճարանի օտարման գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Նանսեն փողոցի 26 հասցեում գտնվող թիվ 741 սրճարանի ժամանակավոր կառույցի զբաղեցրած 533,4 քմ մակերեսով հողամասը, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, տրվել է «Երևանի Նոր Նորք թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին:

Քաղաքապետարանի և համայնքի ղեկավար Դ.Պ.-ի միջև կնքվել է պայմանագիր, տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է «բնակավայրեր», օգտագործման նպատակը՝ սրճարանի կառուցում և սպասարկում: Նոր Նորք համայնքի ղեկավար Դ.Պ.-ի՝ 2006 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 310 որոշմամբ՝ 76,8 քմ մակերեսով շինությունները 1 մլն 485 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, օտարվել են իր կնոջը՝ Ռ.Գ.-ին:

2007 թվականի հունվարի 19-ին համայնքի ղեկավար Դ.Պ.-ի և Ռ.Գ.-ի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Հողամասի իրավունքի տեսակը նշվել է «Վարձակալություն», իսկ «Լրացուցիչ նշումներ» բաժնում արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա հողեր): Դ.Պ.-ի մահվամբ պայմանավորված՝ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Ռ.Գ.-ի կնոջը, դստերը և որդուն ժառանգության իրավունքով, ի թիվս այլ գույքերի, անցել է նաև նշված գույքը, նրանց տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում կրկին արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում:

2012 թվականի նոյեմբերի 16-ին Ռ.Գ.-ն գրություն է ուղարկել Քաղաքապետարան՝ նշելով, որ այգու սահմանները ճշտվել են, իրենց զբաղեցրած հողամասն այգու սահմաններում չէ և խնդրել է ուղղակի վաճառքով 533,4 քմ հողամասը ևս օտարել իրեն:Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Մ.-ն և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Ք.-ն եզրակացություն են տվել, համաձայն որի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, այն դեպքում, երբ Ռ.Գ.-ն դիմումին կից ներկայացրել է վերոնշյալ սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու մասին նշումով: Արդյունքում, Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որը ստորագրվել է քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից:

Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 723-Ա որոշմամբ՝ հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Ռ.Գ.-ին, վերջինիս որդուն և դստերը, որոնք 2018 թվականի ապրիլի 10-ին 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին:Հաշվի առնելով, որ իրականացված ուսումնասիրության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2012 թվականի նոյեմբերին հողամասի կեղծ հատակագիծ և եզրակացություն են կազմել և դրանց հիման վրա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ընդգրկված 533,4 քմ մակերեսով հողամասն ապօրինաբար օտարվել է քաղաքացուն, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով՝ հայց կներկայացնի Վարչական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել