Լրահոս 24/7
23.05.2023

Հողը հողի վրա ապրողինն է. Արամ Սարգսյան

Հողը հողի վրա ապրողինն է. Արամ Սարգսյան

«Փոքր երկրների անվտանգության բաղադրիչներց մեկն էլ ճշգրտված և ճանաչված սահմաններ ունենալն է, այդ պատճառով է նաև, որ ՀՀ-ն փորձում է հասնել իր տարածքի միջազգային ճանաչման»։

Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ հողը պատկանում է հողի վրա ապրողին:

«Փոքր երկրների անվտանգության բաղադրիչներց մեկն էլ ճշգրտված և ճանաչված սահմաններ ունենալն է, այդ պատճառով է նաև, որ ՀՀ-ն փորձում է հասնել իր տարածքի միջազգային ճանաչման։ Իլհամ Ալիևն էլ արագացնում է գործընթացը և շահագրգռված է ամրագրել իր հաղթանակը՝ ելնելով 90-ականների մեր սխալներից։

Ակնհայտ է, որ արևմտյան հովանու ներքո բանակցություններում Ալիևը ցանկալի արդյունքի հասնելու մեծ հնարավորություն չունի, քանի որ Արևմուտքը պահանջում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Զանգեզուրի արտատարածքային միջանցքից, ապահովել արցախահայության անվտանգությունը՝ շփման գծում տեղակայելով միջազգային խաղաղապահներ, Լաչինի միջանցքից հանել ադրբեջանական ուղեկալը և ԵՄ հովանու ներքո սկսել բանակցություններ արցախահայության իրավունքների շուրջ։

Նման հանգուցալուծումից խուսափելու նպատակով է Ադրբեջանը շահագրգռված խնդիրը տեղափոխել ՌԴ պայմանավորվածության դաշտ։ Բարեբախտաբար, կոնֆլիկտը միայն ՌԴ դաշտում լուծելու հնարավորությունը արդեն շատ փոքր է, քանի որ ՀՀ-ն խնդիրը ընդլայնել է՝ ներգրավելով մեծ թվով երկրների։

Հնարավոր տարբերակ է նաև, որ Ալիև կրտսերը, Ալիև ավագի և իր անձնական փորձից ելնելով, վերջին պահին հրաժարվի ստորագրել Արևմուտքի առաջարկած Խաղաղության համաձայնագիրը ու կրկին անդրադառնա ուժային տարբերակներին, սակայն, խնդրի մեջ նման լայն ներգրավվածության պարագայում, այդպիսի պահվածքը բավականին վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, քանի որ պատժամիջոցների տակ ընկնելու, «Անջատում հանուն փրկության» տարբերակով և Կոսովոյի օրինակով Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը կարող է իրականություն դառնալ։ Այս ենթատեքստում արցախահայության կողմից Արցախի Հանրապետության անկախությունը պահելուն միտված դրսևորումները ոչ միայն արդյունավետ են, այլև՝ ողջունելի։

Հետևաբար, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ 5-րդ շարասյունը իրենց վերջին ճիգերն են գործադրում ՀՀ-ում իշխանափոխության հասնելու և Լուկաշենկոյի օրինակով, Միասնական պետության կամ Թաթարստանի կողմնակից, որևէ լիդերի իշխանության բերելու միջոցով, խնդիրը ռուս-թուրքական ուղեծիր վերադարձնելու, որում Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի երազանքն է, Արցախի թալիշացումը՝ Ադրբեջանի, Հայաստանը մարզի կարգավիճակով գրպանում ունենալն էլ՝ ՌԴ-ի։

Վստահաբար՝ քաղաքական մեթոդներով նման տարբերակի հասնելու հնարավորությունը զրո է, եթե չասեմ մինուս։ Միանշանակ է նաև, որ մեր հանրությունը այս ամենը հասկանում է ու համարժեք վերաբերմունք է դրսևորում այդ ուժերի կոչերին և հանրային նախաձեռնություններին։

Հողը հողի վրա ապրողինն է, և թող Աստված օրհնի Արցախը, Հայաստանը և համայն հայությանը»,-գրել է Սարգսյանը։

Լրահոս
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
14:33
«Այսօր տեղի ունեցողը շատ ավելին է, քան սովորական քրեական գործ»․ Արման Թաթոյան
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
14:22
«Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին»․ Թագուհի Ղազարյան
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
14:02
Մենք ՀՀ-ն չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց. Եղոյանը՝ ընդդիմությանը
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
13:40
TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
13:10
Վստահ եմ` մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում. վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
12:59
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին. ՀՅԴ Բյուրո
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել
12:47
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել