Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ էթնիկ զտման է ենթարկում ղարաբաղցիներին․

«Գործընկերոջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ «Կարմիր խաչի» բնականոն գործունեության համար խոչընդոտների տեսքով:

Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մաս է»։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն, ի պատասխան գրել է. «Կոչ ենք անում Հայաստանին՝ զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգությանը վնասող վտանգավոր հռետորաբանությունից, Ադրբեջանին անհիմն մեղադրելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները և դադարեցնել միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձերը»։

«Հայաստանը դեռևս խրախուսում է միջազգային առաքելության ուղարկումը Ադրբեջանի տարածք, խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ, և դա դիտվում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

Եթե ​​Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պետք է դադարեցնի նման միջամտությունները», – հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

6 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

7 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

8 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

9 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

10 hours ago