Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց և այլն: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:
Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:
Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության և Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի աջակցության և նախագծի իրականացման սահուն ընթացքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…