Երևանի ավագանին այսօր՝ նիստի ժամանակ, ընդունեց Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը անհատույց օտարելու մասին նախագիծը:
Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, ներկայացնելով այն, ասաց՝ սրանով կթույլատրվի Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը՝ 70 քառակուսի մետր մակերեսով, սեփականության իրավունքով անհատույց նվիրել Վահան Գևորգյանին, նույն ինքը երգիչ Ֆորշին:
«Վաստակավոր արտիստը՝ երևանցին, երկար տարիներ ապրում է իր սիրելի քաղաքի վարձակալվող բնակարաններից մեկում»,- ասաց Վարդանյանը և մեջբերեց Ֆորշին. ««Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք». սիրելի Ֆորշ, այո, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք ու Երևանը մեր տունն է, քանի դեռ բոլորս իրար նկատմամբ սիրով ու հոգատարությամբ ենք ապրում»:
Վարդանյանը նաև հիշեց Ֆորշի հետ կապված մի միջադեպ. «Հիշում եմ՝ մի օր Ֆորշին հանդիպեցի, ասացի՝ Ֆորշ, ես Ձեզ շատ եմ սիրում, քմծիծաղով նայեց վրաս ու ասաց՝ լավ էլ ճաշակ ունես: Կարծում եմ՝ այստեղ նստածներից չկա մեկը, որ իմ ճաշակը չկիսի»:
Ավագանու անդամ Պավել Սարգսյանն էլ նկատեց՝ կար տեղեկատվություն, որ Ֆորշին ժամանակին տրամադրվել է ևս մեկ բնակարան. «Բնականաբար, այդ տեղեկատվությունը ճշտվեց և հերքվեց»:
Նուարդ Վարդանյանն էլ հավելեց՝ Ֆորշը երբևէ բնակարան չի ստացել պետությունից և տաս տարուց ավելի է՝ ապրում է վարձով:
Ավագանու «Լույս« խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասաց. «Միանշանակ կողմ եմ քվեարկելու: Ոչ մի հետին միտք չունենալով Ֆորշի անձի նկատմամբ՝ հուսով եմ, որ նախագիծը որպես նախընտրական վճար չի օգտագործվի»:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…