X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ի՞նչ անենք, որպեսզի դատավորը, քննիչն ազատ լինեն

«Ի՞նչ անենք բոլորս միասին, որ կալանքը որպես պատժի միջոց այլևս չդիտարկվի, որ դատավորները կաշկանդվածություն, ներքին գրաքննություն չունենան, երբ հարցը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի, նրա ընտանիքի անդամի, խոշոր գործարարի, վտանգավոր հանցագործի:

Ի՞նչ անենք, որպեսզի դատավորը, քննիչն ազատ լինեն»,-Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Նիկողոսյանին հրացրեց «հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Դատավորի թեկնածուն պատասխանեց, որ պետք է ընտրել ճիշտ մարդկանց, որպեսզի նրանք լինեն դատավոր, կամք, ուժ ու ունակություն ունենան որոշումներ կայացնելու համար:

«Քանի որ ես այդ թեման դասավանդում եմ և՛ դատավորնբերին, և՛ դատավորների թեկնածուներին, դատախազներին, քննիչներին և նրանց թեկնածուներին, փաստաբաններին և ունկընդիրներին, իմ առաջին նախադասությունը, որ գրել էի մի հետազոտության մեջ, հետևյալն էր. «Կալանքը պատիժ չէ»:

Կարծում եմ, որ մեր հասարակությունը գնում է այդ ճանապարհով, այլ հարց է, թե որքանով ենք մինչև վերջ ընկալել այդ տրամաբանությունը, կամ որքանով ենք հասկանում նաև քննիչի, դատախազի, դատավորի, փաստաբանի, նաև տուժողի ներկայացուցչի, կամ պաշտպանի ներկայացրածը և վարքագիծը»,-պատասխանեց Արսեն Նիկողոսյանինը:

Նա հայտնեց որ այն բարդ հարց է և Դատավարական օրենսգրքի փոփոխությունները այլընտրանքնրի մասով պետք է աջակցեն կալանքների նվազեցման հարցում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս