Լրահոս 24/7

Այժմ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման գործընթացը կհեշտանա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այն բանից հետո, երբ Երևանը կճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման գործընթացը կհեշտանա։

«Իհարկե, այսօր մենք խոսելու ենք տարածաշրջանային խնդիրների մասին։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական կողմի ջանքերի համար։

Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, և այն փաստը, որ Ռուսաստանն այսօր մասնակցելու է եռակողմ հանդիպմանը, ցույց է տալիս, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։

Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կետերի շուրջ համաձայնությունն ավելի արագ կիրականացվի այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ նշելով կոնկրետ թվեր Ադրբեջանի Հանրապետության տարածքի համար, խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնեցնելու հարցը շատ ավելի հեշտ կլինի։ Որովհետև դա էր այն հիմնական գործոնը, որի շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ։

Կրկին Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ կանենք եռակողմ ձևաչափով՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ընդգծել է Ալիևը։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago