Լրահոս 24/7

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։

Այս մասինն Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման սկսզբում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։

«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասաց Պուտինը։

Նա նաև նշեց, որ իրավիճակը Ղարաբաղի հարցում զարգանում է կարգավորման ուղղությամբ՝ չնայած խնդիրներին։

Պուտինի խոսքից հետո կողմերն անցան բանակցությունների փակ ձևաչափին։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

9 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

9 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 hours ago