Լրահոս 24/7

Երևանում տեղի կունենա Կապի եվրոպական գագաթնաժողովը

Հունիսի 6֊7֊ը Երևանում տեղի կունենա 2023թ. Կապի եվրոպական գագաթնաժողովը, որն այս տարի անցկացվում է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար: Երբ համայնքը միավորվում է կառուցելու սեփական ցանցը, համայնքային ցանցերը դիտարկվում են որպես ինտերնետ հասանելիություն ապահովելու այլընտրանքային մոտեցումներ։

Նմանատիպ ցանցերը շահույթ չեն հետապնդում, սակայն հիանալի միջոց են ողջ աշխարհում նվազեցնելու առանց ինտերնետ հասանելիության համայնքների թիվը:

Միևնույն ժամանակ սրանք կարող են օգնել կամրջել թվային անջրպետը և նպաստել մի շարք ոլորտների, այդ թվում` բիզնեսի, կրթության և տուրիզմի զարգացմանը։

Միջոցառումը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղության վրա.

● Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,

● Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,

● Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։ Մանրամասները միջոցառման նախնական օրակարգում են` https://bit.ly/3pNtA1a։

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:

Հայաստանում այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։ Նշենք որ 2022թ. Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ Համայնքային ցանցեր ծրագրի միջոցով Արարատի մարզի Շաղափ համայնքն ապահովվեց լայնաշերտ օպտիկական ինտերնետ հասանելիությամբ։

Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

16 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago