Աշխարհ
26.05.2023

Հայաստանյան 13 հասարակական գործիչ գաղտնալսվել են լրտեսական ծրագրով

Հայաստանյան 13 հասարակական գործիչ գաղտնալսվել են լրտեսական ծրագրով

Իրավապաշտպան կազմակերպությունների և ՏՏ անվտանգության փորձագետների համատեղ հետաքննությունը պարզել է, որ առնվազն տասներեք հայ հասարակական գործիչ և պաշտոնյա, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, 2020թ․ նոյեմբերից մինչև 2022թ․ ենթարկվել են «Pegasus» լրտեսական ծրագրի հարձակմանը։ Access Now, Citizen Lab-ի, բջջային անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանի, CyberHUB-AM-ի և Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող էր լինել նման հսկողության պատճառը:

Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան վարակ է հայտնաբերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկու թղթակիցների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի սարքերում։ Մյուսներն են ԼՂ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը և ևս 6 անձ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ 

«Այս հետաքննությունն ընդգծում է Հայաստանում և Ադրբեջանում քաղհասարակությանն ուղղված լրտեսող ծրագրերի սպառնալիքների լրջությունը: Իշխանությունները պետք է դադարեցնեն խոսքի ազատությունը ճնշելու բոլոր փորձերը և երկու երկրներում բացահայտված Պեգասուսի հարձակումների վերաբերյալ անցկացնեն անկախ ու թափանցիկ հետաքննություն», – ասել է Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Դոննա Օ’Քերոլը:

Ադրբեջանի պարագայում խոսքը գնում է շուրջ 1000 հոգու գաղտնալսման մասին, որոնց թվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին թղթակից Խադիջա Իսմայիլովան։ Amnesty International-ը ապացույցներ է ստացել, որ Intellexa-ի կողմից մշակված մեկ այլ լրտեսական ծրագիր՝ Predator-ը, տեղակայվել է Հայաստանում տեղակայված սերվերային ենթակառուցվածքներում: Meta-ի անվտանգության հետազոտողները հայտնաբերել են նաև Հայաստանում Predator-ի հավանական հաճախորդին։ 

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին